ՄԱԿ-ում Թաիլանդի առաքելությունը միջազգային կազմակերպությանը տեղեկացրել է, որ Թաիլանդը Պաղեստինը ճանաչում է որպես անկախ պետություն: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով թաիլանդական առաքելության մամուլի քարտուղարին:
Մեկնաբանելով Բանկոկի որոշումը՝ Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ պետությունը ճանաչվել է 1967 թ. նախապատերազմյան սահմաններով: Սա նշանակում է, որ Պաղեստնի տարածքի մեջ են մտնում Երուսաղեմը և այն տարածքներ, որտեղ այժմ տեղակայված են իսրայելական բնակավայրերը:
Պաղեստնի ԱԳ նախարար Ռիյադ Ալ-Մալիքիի խոսքերով՝ Թաիլանդը 131-րդ պետությունն է, որ ճանաչել է պաղեստինցիների անկախությունը: Վերջինը, որ ընդունել էր նմանատիպ որոշում, Իսլանդիան էր:
Իսրայելի արձագանքը Թաիլանդի որոշմանը դեռ հայտնի չէ:
Պաղեստինի անկախությունը ճանաչող երկրների թիվն աճում է 1988 թվականից սկսած: Միևնույն ժամանակ, այս գործընթացն ունի առանձնահատուկ նշանակություն Պաղեստնի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի` ՄԱԿ ներկայացրած պաշտոնական հայտի հետ կապված, որում նա խնդրել էր Պաղեսղտնի ինքնավարությունը ճանաչել կազմակերպության լիիրավ անդամ: