Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը հունվարի 28-ից փետրվարի 6-ը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Moscow open մրցաշարին: Լիլիթը կփոխարինի Նազի Պակիձեին, որը հրաժարվել է մասնակցել մրցաշարին:
Լիլիթ Գալոյանի մրցակիցներն են լինելու ռուսաստանցիներ Ալեքսանդրա Կոստենյուկը, Վալենտինա Գունինան, Օլգա Գիրյան, Ալինա Կաշլինսկայան, Մարիա Ֆոմինիխը, չինուհի Ջաո Սյուն, մոնղոլուհի Բատխույագ Մանգոնտուլին, լեհուհի Յոլանտա Զավադսկան: Մրցաշարին կմասնակցի նաև Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարինա Համբարձումովան:
Նշենք, որ այդ մրցաշարի մասնակիցներից Ալեքսանդրա Կոստենյուկը աշխարհի արդեն նախկին չեմպիոնուհին է, Վալենտինա Գունինան` օլիմպիական չեմպիոնուհի: