Հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների զգալի մասում և 21-ի գիշերը Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` մառախուղ: 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան` 5-10 մ/վրկ, 20-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25 մ/վրկ: Լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք: Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 5-6, 21-ի գիշերը` ևս 2-4, 22-ի ցերեկը և 23-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում հունվարի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 20-ին կդիտվի քամու ուժգնացում` 13-18 մ/վրկ:
Երևանի հունվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.5 0C (1961 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.8 0C (1906 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.7 0C