Scotland Yard-ի պաշտոնյան հինգշաբթի օրը հայտնել է, որ օլիմպիական խաղերի ժամանակ ավելի քան 25000 զինվորներ և ոստիկաններ կտեղակայվեն Լոնդոնում՝ հավանական հարձակումները կանխելու համար:
Հանձնակատարի օգնական Քրիս Ալիսոնն ասել է, որ իրենց միակ նպատակն ահաբեկչական գործողությունները կանխելն է:
Նա նաև հայտնել է, որ ոստիկանությունն ու բանակը միասին են աշխատում: Լոնդոնի 553 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անվտանգության ծրագրի մեջ ներառված են ռազմական ինքնաթիռներ, երկու ռազմանավ, ինչպես նաև՝ հրթիռներ: