Միջազգային խումբը, որը ձգտում է պահպանել Ուինսթոն Չերչիլի ժառանգությունը, հինգշաբթի օրը հայտնել է Բրիտանիայի ղեկավարին նվիրված հետազոտական կենտրոն ստեղծելու իր ծրագրի մասին:
Associated Press-ը հաղորդում է, որ Չերչիլի ազգային գրադարանն ու կենտրոնը կհիմնվի 2013-2015 թվականների ընթացքում՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: Գրադարան կբերվեն հազվագյուտ գրքեր և հետազոտական նյութեր:
Համալսարանի նախագահ Սթիվեն Նեփն ասել է, որ կենտրոնը «նպատակակետ կդառնա» Բրիտանիայի նախկին վարչապետի գործունեությունն ուսումնասիրող գիտնականների և ուսանողների, ինչպես նաև՝ Վաշինգտոն այցելող շատ զբոսաշրջիկների համար: