Իսրայելը ենթարկվում է ցանցահենային լայնածավալ հարձակման:
Ցանցահենների հարձակմանն են ենթարկվել EI AI ավիաընկերությունը, Թել Ավիվի բորսան, ինչպես նաև՝ հարյուրավոր քաղաքացիներ:
Հանցագործների ձեռքում է գտնվում հսկայական տվյալների մի բազա: «Բանկերը ստիպված են արտակարգ միջոցների դիմել, որպեսզի թույլ չտան կոտրել հաճախորդների բանկային հաշիվների ծածկագրերը»,- ասել է բանկային վերլուծաբան Դորա Գանը:
«Համաս»–ի ներկայացուցիչները Գազայում շտապել են հայտարարել ցանցահենային ջիհադի մասին:
Ցանցահենային ջիհադը ղեկավարել է Ox Omar նիկ–անվամբ հայտնի սաուդյան ցանցահենը: Նա կայքում տեղադրել էր հազարավոր իսրայելցիների կրեդիտ քարտերի համարներ: Տուժել են նրանք, ովքեր օգտվում էին ինտերնետ-խանութների ծառայություններից: