Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Աֆղանստանում այդ երկրի չորս քաղաքացիներ պատանդ են վերցվել,- հաղորդում է World Bulletin պարբերականը:
Նախարարության խոսնակ Սելջուկ Ունալն ասել է, որ չորս ինժեներների հետ պատանդ է վերցվել նաև նրանց վարորդը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներները եկել են ոստիկանական անցակետի կառուցման աշխատանքները դիտելու:
ՆԱՏՕ-ի անվտանգության ուժերը աֆղանական իրավապահների հետ միասին իրականացնում են պատանդներին ազատ արձակելու գործողություններ: Այս պահին ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել այս առևանգման պատասխանատվությունը: