Bank of America-ն անցած տարվա վերջին երեք ամիսների ընթացքում կարողացել է ստանալ երկու միլիարդ դոլարի եկամուտ:
Այն հավասարակշռել է իր իրավական ծախսերը վարկերի և ներդրումային բանկի բիզնեսի կորուստների նկատմամբ` վաճառելով չինական բանկի իր մասնաբաժինը:
USA Today-ի հաղորդմամբ՝ բանկն այսօր հայտնել է, որ չորրորդ եռամսյակում ամեն բաժնետոմսի համար 15 ցենտ եկամուտ է ունեցել: FactSet-ի հարցումներին մասնակցած վերլուծաբանները, սակայն, կանխատեսել էին, որ 15-ի փոխարեն եկամուտը պետք է 22 ցենտ լիներ: Ամբողջ տարվա համար բանկի եկամուտը կազմում է 1.4 միլիարդ դոլար: Բանկը 2010 թվականին 2.2 միլիարդ դոլարի կորուստ էր ունեցել:
Bank of America–ն եկամուտ էր ստանում իր մասնաբաժինները վաճառելու միջոցով, որը չի համապատասխանում բանկային հիմնական մոդելին: Bank of America-ի արդյունքները կարևոր են ամերիկացի սպառողի համար, քանի որ այն սպասարկում է ամերիկացիների գրեթե կեսի ընտանեկան տնտեսություններին: