Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է, որ հիմա «Արսենալ»-ին հաղթելն ավելի բարդ կլինի, քան անցյալ մրցաշրջանում: «Մեզ չափազանց բարդ հանդիպում է սպասվում: «Արսենալ»-ն անցյալ տարվա թիմը չէ, որին երկու հանդիպումներում էլ հաղթեցինք: Բացի «Շամախ»-ին գնելուց, նրանք նաև փորձ են ձեռք բերել այս կազմով խաղալու: Կարծում եմ, որ միայն լավ պաշտպանվելու դեպքում է հնարավոր այս խաղում հաղթանակի հասնել: