Հոլանդիայի Վայկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 5-րդ տուրում առաջինն ավարտվեց Լևոն Արոնյան – Լյուկ վան Վիլի պարտիան: Սև ֆիգուրներով հանդես եկող Արոնյանը հոլանդիայի ներկայացուցչի հետ իր պարտիան խաղաղությամբ ավարտեց 31-րդ քայլում:
Ընթացիկ մրցաշարում իր առաջին ոչ-ոքիից հետո Արոնյանն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 3.5-ի: 5-րդ տուրից հետո մեր գրոյսմաստերին կարող է շրջանցել միայն Մգնուս Կառլսենը, ով սպիտակ ֆիգուրներով իր ուժերը չափում է Անիշ Գիրիի հետ:
Մյուս պարտիաներում պայքարը շարունակվում է: