«Marca»-ի հաղորդմամբ, Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական գրեթե ամբողջությամբ վերականգնել է ծնկի վնասվածքը և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ «արքայական» ակումբի առաջիկա հանդիպման ժամանակ: «Ռեալ»-ի բժիշկների կանխատեսմամբ, Կական կկարողանա լիարժեք հանդիպում անցկացնել հունվարի 6-ին Իսպանիայի գավաթի խաղարկության՝ «Լևանտե»-ի հետ պատասխան խաղում: Սակայն ինքը` Կական, չի համբերում, և հայտարարել է, որ պատրաստ է խաղալ հունվարի 3-ին Իսպանիայի առաջնության «Խետաֆե»-ի հետ հանդիպման ժամանակ: