Բանգլադեշի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ դավադրություն են բացահայտել վարչապետ Շեյխ Հասինայի կառավարության դեմ: Ինչպես հաղորդում է BBC-ն, բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Ռազզակի խոսքերով՝ իշխանությունը տապալելու փորձը ձախողվել է «բանակի զինվորների անձնուրաց ջանքերի» շնորհիվ: Ռազզակը նշել է, որ հեղաշրջում կազմակերպած սպաներն ունեցել են «ծայրահեղ կրոնական հայացքներ»:
Բանգլադեշի պատմության մեջ բազմիցս տեղի են ունեցել ռազմական հեղաշրջումներ, զինվորականները երկիրը կառավարում են արդեն 15 տարի:
Շեյխ Հասինան իշխանությունը ստացել է 2009 թ. սկզբին ռազմական կառավարության կողմից: Այդ ժամանակից սկսած՝ նա բազմաթիվ սպառնալիքներ է ստացել իսլամիստական և այլ ծայրահեղական խմբերի կողմից: