Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

Զինդատախազի կարծիքով՝ բանակում մահվան ելքով դեպքերը կտրուկ նվազել են

ՀՀ զինված ուժերում 2011 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում. լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
Զինդատախազը ներկայացրեց 2011 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրված դեպքերի ամփոփ տվյալները: Մասնավորապես` զինդատախազի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում արձանագրված, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան ելքով դեպքերը 2011 թվականին նվազել են մոտ 33,3 տոկոսով: Եթե 2010 թվականին արձանագրվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 54 դեպք, նախորդ տարի գրանցվել է 36 դեպք (որից 30-ը հանցագործության հետևանքով, այդ թվում՝ 10-ը հակառակորդի կողմից կատարված): Իսկ 2010 թվականին արձանագրված սպանության 17 դեպքի փոխարեն 2011 թվականին գրանցվել է ծառայություն անցնելու հետ կապված սպանության 2 դեպք: Ըստ զինդատախազի` այս ցուցանիշը նվազել է շուրջ 88,8 տոկոսով:

«Իհարկե, անգամ մեկ մահվան դեպքը զինված ուժերում խիստ մտահոգիչ է, և մարդու կյանքի մասին թվային կամ տոկոսային վերլուծությամբ գնահատականները տալը գուցե և այնքան էլ ընդունելի չէ, սակայն այնուամենայնիվ ակնհայտ է, որ մահվան ելքով դեպքերը զինված ուժերում ակնհայտորեն նվազել են»,- ասաց զինդատախազ Կոստանյանը` ընդծելով, որ 2011 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված ընդհանուր հանցագործությունները 2010 թվականի համեմատ նվազել են շուրջ 10%-ով:

Հանցագործությունների թվի նվազումը Գևորգ Կոստանյանը ուղղակիորեն պայմանավորեց ՀՀ զինվորական դատախազության և ՀՀ ՊՆ կողմից իրականացված համակարգային բնույթի հետևողական աշխատանքով, որոնք իրենց հիմքում ունեն օրենքի առջև բոլորի հավասարություն, ցանկացած իավախախտման, այդ թվում` հանցագործության նկատմամբ անհանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտի բացառման սկզբունքները:
Զինդատախազը նաև նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների` կրկնակի աճել է պետությանը պատճառված վնասի վերականգնամն ցուցանիշը: Եթե 2010 թվականին պետության շահերի պաշտպանության նպատակներով կատարվել է 301 ուսումնասիրություն, և պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 430 մլն 266 հազար դրամ, ապա 2011 թվականին զինդատախազությունը կատարել է 591 ուսումնասիրություն, որի արդյուքնում վերականգնված վնասը կազմել է 333 մլն 895 հազար դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում