Ֆրանսիայի թուրքական ավելի քան 100 կազմակերպություններ կմասնակցեն առաջիկա երկուշաբթի երկրի Սենատում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի դեմ բողոքի ցույցին։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Les Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել են «Թալեաթ փաշա» կոմիտեի ներկայացուցիչները։
Կոմիտեն ակնկալում է, որ «Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստների սուտն է» կարգախոսով անցկացվելիք ակցիային կմասնակցեն մոտ 50 հազար թուրքեր, որոնց թվում կլինեն նաևԲելգիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից ավտոբուսներով Փարիզ ժամանողներ։