Շվեդիան մի քանի տարվա ընթացքում՝ 2010-ից մինչև 2013-ը, 480 մլն շվեդական կրոնա (մոտավորապես 51 մլն եվրո) կհատկացնի Վրաստանի զարգացման նպատակով։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը,- տեղեկացնում է Росбалт.ru-ն:
Վրաստանի և Շվեդիայի միջև ձևակերպված համաձայնագրի շրջանակներում Վրաստանը տարեկան կստանա 120 մլն շվեդական կրոնա (մոտավորապես 13 մլն եվրո): Շվեդիան և Վրաստանը կհամագործակցեն, մասնավորապես, կառավարման ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, բնապահպանության ոլորտում, առևտրի և ձեռնարկատիրության զարգացման բնագավառում: Շվեդիայի կողմից ցուցաբերվող օգնությունը կնպաստի Եվրամիության հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանը: