Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականում հրապարակված հոդվածում առաջարկվում է 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածությունը. «Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի կողմից իրականացվող հաջող թուրքական արտաքին քաղաքականությունը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար լինելու դեպքում շատ ավելի ազդեցիկ կարող է դառնալ: Գյուլն այդ պաշտոնի համար շատ հարմար թեկնածու է, քանի որ նախկինում զբաղեցրել է արտգործնախարարի եւ վարչապետի պաշտոններ»: Foreign Policy պարբերականում ՄԱԿ-ում Իսլամական կոնֆերանս կազմակերպության ներկայացուցիչ Մեհմեդ Քալյոնջուն ընդգծել է, որ այդ դեպքում Թուրքիան զգայուն հարցերում շատ ավելի լուրջ եւ զգացմունքայնությունից զերծ որոշումներ կկայացնի: