Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կասեցումից հետո Հայաստանը հայտնվել է այն փուլում, որում գտնվում էր 2008 թվականին: Նա կարծիք է հայտնել, որ եթե նոր գործընթաց սկսվի, ապա այն պետք է լինի նոր էջից, և պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ դրույթը պետք է հանվի: Ըստ Հայկ Դեմոյանի՝ միջազգային հանրությունն այսօր ոչ թե հայկական կողմին, այլ Թուրքիային է պահանջներ ներկայացնում: