Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Խաչատուր Շ.-ի վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 263-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն: