Ուկրաինայում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է ներքին գործերի նախկին նախարար, «նարնջագույն հեղափոխության» երբեմնի առաջնորդներից Յուրի Լուցենկոն:
Լուցենկոն մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, պետությանը 45 հազար դոլարի վնաս հասցնելու մեջ:
Ուկրաինայի ընդդիմությունը սա որակում է քաղաքական հետապնդում` նշելով, որ նախկին կառավարության անդամների դեմ հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը արդեն հասել է 18-ի: