Մովսես Գորգիսյանն առաջիններից էր, որ դուր եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի,Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1987թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության` Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։
Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականի հունվարի 19-ին զոհվել է Երասխավանի պաշտպանության ժամանակ։
1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։