Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Կրասնոդար»-ն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում և ընկերական խաղում մրցել է ալբանական «Տեուտա Դուրես» թիմի հետ: Այդ խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել է դուբլի հեղինակ, իսկ Սլավոլյուբ Մուսլինի սաները հաղթել են 4:0 հաշվով: