Այսօր ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Հարություն Առաքելյանը` դա պատճառաբանելով «իմ գործունեությունը առավելաբար կենտրոնացնելով կուսակցության աշխարհասփյուռ կառույցին ծառայելու գործին» (մեջբերում Հ.Առաքելյանի դիմումից): Նրա ատենապետի պարտականությունները կատարելու է փոխատենապետ էդվարդ Անտինյանը, իսկ արտահերթ Համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման պարտականությունը` ատենադպիր Կարեն Կակոյանը: ՀՌԱԿ 19-րդ համագումարը տեղի կունենա 2011թվականի հունվարի 20-ին: