Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի ԿարասինըՎաշինգտոնում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի և Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ղարաբաղյան ու Մերձդնեստրի հակամարտությունները։