Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական The Economist մեդիախումբը կազմել է G-20-ի երկրների Cyber Power Index վարկանիշը, որում արտացոլված է այդ 20 երկրների «կիբեր-հզորությունը»։
Cyberhub.com-ի վերլուծաբանները փորձել են պարզել կիբեր-հարձակումներին դիմագրավելու և IT ենթակառույցների զարգացման հարցում G-20-ի երկրների ունակությունները։ Այդ նպատակով ընտրվել է մոտ 40 չափանիշ, որոնք բաժանվել են 4 հիմնական խմբի. կիբեր-տիրույթի նորմատիվա-իրավական կարգավորում, տնտեսական և սոցիալական կոնտեքստ, տեխնոլոգիական ենթակառույց, դրա օգտագործում տնտեսության մեջ։
Ռուսաստանը G-20-ի երկրների թվում ստացել է 31.7 բալ և հանգրվանել 15-րդ հորիզոնականում՝ առաջ անցնելով Թուրքիայից (30.4 բալ), ՀԱՀ-ից (30.2 բալ), Սաուդյան Արաբիայից (25.7բալ) և Ինդոնեզիայից (23.5 բալ)։
Առաջին տեղը զբաղեցրել է Մեծ Բրիտանիան՝ 76.8 բալ, ապա գալիս են ԱՄՆ-ը՝ 75.4 բալ, Ավստրալիան՝ 71 բալ, Գերմանիան՝ 68.2 բալ և Կանադան՝ 66.6 բալ։