Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Չինաստանի Գույչշոու նահանգում: Ցզու Նի գավառի մայրուղիներից մեկում միմյանց են բախվել ավելի քան 100 մեքենա, կա առնվազն 5 զոհ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, ավելի քան 20 մարդ մնում էին ջարդուխուրդ եղած մեքենաների մեջ:
Պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեծ բեռնատարը բախվել է բենզալցակայանին, իսկ ետևից ընթացող մեքենաները մեկը մյուսի հետևից բախվել են միմյանց: Բարեբախտաբար, վառելիքը չի բռնկվել, թեպետ այն թափվել էր ճանապարհին: