Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հրանդ Տինք` Կարմիր մեխակներ բերի քեզի.. Տեսա՞ր

Նոյն դիրքին ես դուն: Մարմնիս դողը հոն երեւցաւ երբ սպաննուած քառակուսիիիդ վրայէն քանի մը անգամ անցայ: Կեանքը կ’եռար շուրջս, աղմուկ կար, գէշ էր աղմուկը, ականջներս լեցուն էին ու պատկերը որուն առջեւ կը մտմտայի, ահաւոր …

Գէշ էր պատկերը. Ականջիս մէջ քրոջս ձայնն էր որ կը գուժէր մահդ: Հարց կուտար քոյրս արդեօք ընկերդ է՞ սպաննուողը: Ինչ ընկեր սակայն, ունէի այն ատեն ուրիշ ընկերներ Իսթանպուլ, բայց դուն քու հեռուիդ մէջ կը մնայիր տակաւին անյայտ անձնաւորութիւն մը:

Ծակ կօշիկդ ու գետնին պառկած դիրքդ կը մնան ամէնէն տժգոյն իմաժը ուղեղիս ցանցին վրայ մանուած:

Շատեր չէին լսած անունդ, չէին գիտեր քեզ, չէին կարդացած, չէին լսած: Շտապողի պէս, շատ արագ կը մտնէիր մեր կեանքերուն մէջ ու կը դառնայիր մաս մը մեզմէ:

Ու պարապի չէր որ քու թաղմանդ՝ «Բոլորս Հրանդ Տինք ենք» կարգախօսը աւելիով կը դառնար ազդու եւ իրական:

Մեր մօտ շատեր, շատ- շատեր պիտի չուզէին լսել այդ կարգախօսը: Թուրքիոյ մէջ ալ թերեւս այդ կարգախօսին ետեւէն քալողներուն ալ կրնային խորթ աչքով նայիլ: Այս ամէնը կար երէկ ու գոյութիւն ունի այսօր ալ:

Սակայն քու նահատակուիլդ, կը ջրէր այս հարցերը որովհետեւ այն բանին որուն դուն հաւատացիր ու նուիրուեցար, կը դառնար ուղի եւ նոր տեսլական:

Դուն երազային բաներու մասին չէիր խօսէիր, կը հաւատայիր որ զրոյցը տեղէ մը պիտ սկսէր, ու գիտէիր որ կրնային թուրք հայրենակիցները չհասկնալ քեզ: Նաեւ սփիւռքի հայերը պիտի չուզէին հասկնալ քեզ մինչեւ մահուանդ օրը, այդ տխուր դիրքով, այդ անընդունելի մահով, այդ աւարտով, այդ նոր սկիզբով:

Հրանդ Տինք նոր գարուն էիր դուն:

Ես մեխակները յատուկ կարմիր զատեցի ու փոյթս չէր որ անձրեւը կը լուար գլուխս: Իմ համար քու շիրիմէդ աւելի վսեմ ու խտատեղի գոյութիւն չէր կրնար ունենալ: Ես կրնայի հոն ժամերով սառիլ մնալ, հասկնալու համար, լսելու համար այն ներքին ձայնը, բռնելու այն կարմիր թելը որ կը հոսէր քեզմէ:

Մահդ ի վերջոյ ինքնանպատակ չէր կրնար ըլլալ, ինչպէս եւ կեանքդ եւ կեանքի մեծ պայքարդ, կեանքի մեծ կռիւդ: Թուրքերուն ըսելիք ունէիր եւ ըսիր ատիկա: Հայերուն ալ ըսիր ու ինչ փոյթ որ կրնային չհասկնալ քեզ : Այսօր ալ նոյն աղմուկն է մեր շուրջ:

Այսօր ալ ռումբի պայթումի, ականի պայթումի մեծ ձայնն է որ կուգայ, ինչպէս որ Միհրանը այդ աղմուկը պիտի լսէր իր ականջներուն մէջ ու տանէր այդ աղմուկը, քաղաքէ -քաղաք ափէ- ափ, գետինէ գետին պոռալու արար աշխարհին որ հէ՜յ մարդիկ ես ձուկ չեմ, որ մեծ ձուկը փոքր ձուկին կլլէ …

Աղմուկի դարն է, ամէն տեղ արկի պայթումներ եւ աղմուկ: Քու եւ մեր կռիւը այդ աղմուկին դէմ է: Այդ աղմուկը լռեցնելու, աղմուկը հատնելու պայքարն է բարեկամս:

Մենք ձուկ չենք ուրեմն, սակայն մենք Հրանդ Տինք չենք:

Մենք առաւելագոյնը քու ներհուն եւ ուժեղ ձայնիդ հեռաւոր արձագանքներն են, Պէյրութ, Պոստոն, Փարիզ, Համրա, Իսթանպուլ՝ Իսթքիլալ փողոց, Ամանոս թաղ Շահէենց տունը երբ կաթիլ մը գինի պիտի խմենք քու յիշատակիդ … պուտ մը գինի եւ պատառ մը հաց նորոգելու քու եւ մեր ուխտը:

Բոլոր երկինքները նոյնն են ի վերջոյ ու ցաւը ծանր է: Կապարէ դէմքեր են մեր շուրջ, որ չեն հասկնար թէ ինչ կը պատահի: Նոյնն էր երէկ: Այսօր սակայն մենք պոռնիկ աշխարհի լռութեան եւ կեղծ ողորմութեան առջեւ, տարբեր աչքերով պիտի նայինք, տարբեր լեզուով պիտի խօսինք:

Մենք ատելութեան զոհերը չենք այլեւս: Այդպէս կուզէիր որ ըլլանք, կուզէիր որ ազատագրուինք: Մենք մերժումին դէմ ենք:

Այդպէս էիր դուն, բաց ճեփ-ճերմակ սիրտ եւ մաքուր ձեռքեր ….

Մեր սիրտը այրեցին գիտեմ, իրենք ալ գիտեն: Բարակ թելը այրել ուզեցին, առանց գիտնալու սակայն որ այդ թելը չայրիր, այլ կ’աճի, կը մեծնայ, կը դառնայ ճանապարհ …. Մեր տեսակը, քու տեսակդ էր ատիկա:

Ու հիմա հեռացումէդ , տարանցումէդ եւ միւս կողմը անցնելուդ հետ, երբ պատկերդ եւ աչքերուդ վէրքը բոցի կտորներու պէս իմ ու շատ սիրտերու վրայ կարմիր մեխակի պէս կը բացուին ….

Հիմա պիտի հաւատալ որ երթդ իր նախաշեմին է տակաւին :

Մենք Հրանդ Տինք կրնանք ըլլալ միայն եթէ ատելութիւնը վանենք մեր սրտերէն: Մենք Հրանդ Տինք պիտի ըլլանք միայն եթէ ո՛չ ըսենք աշխարհին:

Ո՛չ բոզացած աշխարհ, ես վառելանիւթ չեմ, ոչ ալ չոր փայտ քու գեղատեսիլ խարոյկիդ ու վերջին ընթրիքիդ համար:

Ես գործիք չեմ, ոչ սլոկան, եւ ոչ Կոյր Խամաճիկ: Ես դերասան չեմ, պարտեալ զոհ չեմ, վիրաւոր ու առանձինն չեմ: Իմ պայքարս, ատելութեան պայքար չէ, ես խօսիլ կուզեմ…

Հրանդ Տինքն էր որ բացաւ ճամբան, ես պիտի քալեմ այդ ճամբայէն: Դուն պիտի քալես այդ ճամբայէն: Ուրիշ ելք չկայ: Ուրիշ ճար չունիմ:

Կարմիր ռեհան, ամբողջ վէրքին ու արեան համար, կը բաւէ մեզի այս արիւնը, կը բաւեն այս արիւնները որ հոսեցան … Անոր համար Հրանդ Տինք, կարմիր մեխակ բերի այդ օր. Դուն տեսա՞ր:

Արիւններէն ելլելու ժամանակն է: Խօսքին եւ խօսքին բացած ճանապարհին ժամանակն է: Վէրքը որ մեր մէջն է, պիտի բուժուի օր մը, առանց հոտելու, առանց պալարուելու .. պիտի մաքրուի վէրքը …. Որպէսզի խօսի այդ ձուկը որ իմ մէջս է, քու մէջդ է եւ շատ ուրիշներու մէջ… Տեսնես ինչեր պիտ ըսէ….

Պիտի ըսէ՝ Կարմիր մեխակներով կը բուժուի վէրքը:

Կարմիր մեխակներով միայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում