Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Վրացական ընդդիմությունը հայտնել է Օբամայի և Սաակաշվիլիի առաջիկա հանդիպման 4 պատճառները

Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացական ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Պաատա Զաքարեիշվիլին «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 30-ին Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-ի և Վրաստանի նախագահներ Բարաք Օբամայի ու Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպմանը։

Այդ կապակցությամբ Զաքարեիշվիլին թվարկել է 4 պատճառ, թե ինչու է Օբաման որոշել հունվարի 30-ին հյուրընկալել Սաակաշվիլիին.

«ԱՄՆ նախագահը չի ցանկանում զենք վաճառել Վրաստանին, ինչի համար էլ ցանկանում է այդ հարցը լուծել «Սաակաշվիլիի հետ մեկ լուսանկարով»՝ քաջ գիտակցելով, որ Վրաստանի նախագահի համար Բարաք Օբամայի հետ լուսանկարվելը շատ ավելի կարևոր է, քան երկրի շահերը։

Բացի այդ, հանդիպմամբ Օբաման նաև չեզոքացնում է ԱՄՆ-ում հանրապետականների այն հնարավոր ագրեսիվ հայտարարությունները՝ թե դեմոկրատները հեռացել են իրենց հավատարիմ դաշնակից Վրաստանից, որոնք կարող են հնչել նախընտրական կամպանիայի ժամանակ։

Երրորդ պատճառն Իրանն է։ Հանուն Օբամայի հետ լուսանկարվելու՝ Սաակաշվիլին պատրաստ է անտեսել Վրաստանի շահերն ու հեռանկարները և ծառայել ԱՄՆ-ին՝ ընդդեմ Իրանի։ Մինչդեռ Վրաստանին անհրաժեշտ է հեռանկարում լավ հարաբերություններ պահպանել Իրանի հետ։ Օբամաներն ու Սաակաշվիլիները գալիս են ու գնում, իսկ Վրաստանն ու Իրանը՝ մնում։

Չորրորդ պատճառն այս տարի Վրաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն են և հաջորդ տարվա նախագահական ընտրությունները։ Այդ հանդիպումը վկայում է ոչ թե վրացական իշխանությունների, այլ վրաց ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի տածած հարգանքի մասին»։

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը, անդրադառնալով Օբամա-Սաակաշվիլի առաջիկա հանդիպմանը, հայտարարել էր, որ այդ հանդիպումը վկայում է ԱՄՆ-ի համար Վրաստանի մեծ կարևորության մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում