Այսօր՝ հունվարի 19-ին, հանրապետության ամբողջ տարածքում խիստ անբարենպաստ եղանակային պայմաններ կդիտվեն` սպասվում է ձյուն, առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-8 աստիճանով:
Առանձին վայրերում սպասվում է բուք` քամու ուժգնությունը 15-20մ/վրկ, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, հնարավոր է մերկասառույց:
Երևանում սպասվում է ձյուն` հնարավոր է՝ զգալի առատ քանակությամբ: Ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, հնարավոր է մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2-4, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -3-5: