ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած այն հայտարարությունը, թե իրանական նավթի վրա բեռնարգելք դնելը կբարդացնի Թեհրանի հետ երկխոսությունը.
«Իրանի էներգետիկ հատվածի դեմ պատժամիջոցների սահմանումն անհրաժեշտ է, քանի որ նավթի արտահանումից ստացված շահույթի շնորհիվ Թեհրանը ֆինանսավորում է իր միջուկային ծրագիրը։ ԱՄՆ-ի կառավարությանն անհանգստացնում է դա, ինչի համար էլ նա կարևորում է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։ Մենք արդեն տեսնում ենք, որ Իրանում կրճատվել են հում նավթի վաճառքից ստացվող գումարները, և մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»։