Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ առաջնորդ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք որոշել են հետ կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Որոշումը կայացվել է շաբաթ օրը տեղի ունեցած` կուսակցության քաղխորհրդի նիստում: ՕԵԿ նախագահը ասել է, որ իրենք այս որոշումը կայացրել են Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո: Նոր նախարարի անունը հայտնի կլինի նոր տարվան: «Սա մեր քաղաքական թիմի որոշումն է, բայց քանի որ Հայաստանի նախագահը ընդհանուր քաղաքական ղեկավարն է այսօր, բնականաբար այդ որոշումը ես քննարկել եմ նաև նախագահի հետ»,- ասել է Բաղդասարյանը: