1868թ. պատմության այս օրը Կեսարիայում ծնվեց հայ ազգային-հասարակական գործիչ, դիվանագետ, հավաքորդ Տիգրան Քելեկյանը։
Վերջինս պարսից շահից ստացել է խանի տիտղոս, նշանակվել Նյու Յորքում Իրանի հյուպատոս: 1909թ. Ադանայի կոտորածներից հետո հիմնել է Քելեկյան որբանոցը, նյութական, բարոյական աջակցություն է ցույց տվել անվանի արվեստագետներին՝ Մատիսին, Պիկասոյին, Բրաքին, ինչպես նաև դպրոցասեր տիկնանց վարժարանին: