Մեծ Բրիտանաիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Արգենտինային մեղադրել է Ֆոլքլենդի կղզիների նկատմամբ գաղութային քաղաքականության մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ին, Քեմերոնի խոսքերով՝ Բրիտանիան պաշտպանում է կղզու բնակիչների ինքնորոշման իրավունքը: Այդ կղզիների պատճառով, որն արգենտինացիներն անվանում են Մալվինյան կղզիներ, Հարավային Ատլանտիկայում 1982 թ. Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև տեղի ունեցավ ռազմական հակամարտություն:
Արգենտինայի ներքին գործերի նախարարը, մեկնաբանելով Բրիտանիայի վարչապետի խոսքերը, ասել է, որ դրանք «վիրավորական» են:
2010 թ. Արգենտինան Մեծ Բրիտանիային մեղադրում էր այն բանում, որ վերջինս խախտել է միջազգային օրենսդրությունը կղզիների շելֆում նավթի հորատում սկսելու համար: