ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները հունվարի 18-ին դեմ են քվեարկել են պետական պարտքի սահմանը 1,2 տրիլիոն դոլարով բարձրացնելուն: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, մոտ երեք ժամ տևած բանավեճից հետո պետական պարտքի բարձրացման դեմ է քվերակել 239, կողմ` 176 կոնգրեսական:
Չնայած ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի քվեարկության արդյունքներին՝ գործակալությունը հայտնում է, որ պետական պարտքի սահմանը բարձրացնելու որոշումը ուժի մեջ է մտնելու 2012 թվականի հունվարի վերջին: ԱՄՆ Սենատը, որտեղ տեղերի մեծամասնությունը զբաղեցնում են դեմոկրատները, մտադիր չեն քվեարկել պետական պարտքի սահմանի բարձրացման դեմ: Բացի այդ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունի վետոյի իրավունք, որը լրացուցիչ երաշխիք է որոշման՝ ուժի մեջ մտնելու համար:
2011 թվականի ամռանը Ներկայացուցիչների պալատի և Օբամայի վարչակազմի միջև պետական պարտքի սահմանի բարձրացման մասին ձգձգված բանակցությունների հետևանքով ԱՄՆ-ն հայտնվեց տեխնիկական դեֆոլտի առջև:
Ստորին պալատում մեծամասնություն կազմող հանրապետականները և նախագահի վարչակազմը վերջին պահին, սակայն, համաձայնության եկան: Սակայն համարվում է, որ քաղաքական ճգնաժամը եղավ այն պատճառը, որ Standard & Poor’s գործակալությունը ԱՄՆ-ն զրկեց վարկային առավելագույն վարկանիշից: