Թուրքիան պետք է ներողություն խնդրի Իսրայելից, այլ ոչ թե հակառակը,- նման կարծիք է հայտնել Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Եթե որևէ մեկը պետք է ներողություն խնդրի մեր սահմանները խախտելու լկտիության համար, ահաբեկիչների հետ կապերի, ահաբեկչությանը, մասնավորապես ՀԱՄԱՍ-ին և Հիզբոլլահին և IHH-ին աջակցելու համար, դա Թուրքիան է »,- ասել է Լիբերմանը, հայտնում է CNN Turk-ը: Իսրայելի ԱԳ նախարարը նշյալ հայտարարություններով հանդես է եկել ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե Թուրքիան մտադիր է հաշտվել Իսրայելի հետ: