Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն այսօր հաստատել են «Ճանապարհային քարտեզ» կոչված համագործակցությունը՝ ծովահենության ու ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
Ռուսական կողմի ներկայացուցիչ Նիկոլայ Մակարովը նշել է, որ պետք է հասկանալ յուրաքանչյուր երկրի գործողությունները: «Այսօր քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք անհանգստացնում էին և՛ մեզ, և՛ ՆԱՏՕ-ի երկրներին»,- նշել է Մակարովը:
ՌԴ ռազմական ուժերի գլխավոր շտապի պետը նշել է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հետագա հարաբերությունների զարգացումը կախված կլինի նրանից, թե ինչ ընթացք կստանան բանակցությունները` կապված հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ: