ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին տված մամլո ասուլիսում նշել է, որ Ռուսաստանը Սիրիա զենք ներկրելու համար պարտավոր չէ բացատրություններ տալ աշխարհին:
Չերիոտի նավի մասին հարցին Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը գործում է միջազգային օրենքներին համապատասխան և չի ցանկանում միանալ Սիրիայի նկատմամբ իրականացվող պատժամիջոցներին: Այս մասին գրում է mignews.com-ը:
Ապա նախարարն ավելացրել է, որ ԱՄՆ-ը սպասում է բացատրությունների, սակայն ՌԴ-ն պարտավոր չէ որևէ մեկնաբանություն տալ ԱՄՆ-ին` Սիրիային զենք մատակարարելու համար: «ՌԴ-ն չի խախտում որևէ միջազգային օրենք և Սիրիային վաճառում է այն, ինչը միջազգային օրենքը չի արգելում»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանից դուրս եկած նավն անցած շաբաթ Կիպրոսի նավահանգստում կանգնեցվել է: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նավում եղել է 60 տոննա զենք ու զինամթերք: