Reuters-ը հաղորդում է, որ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Միսիսիպի, Ինդիանա, և Կենտուկի նահանգների տարբեր հատվածներում տորնադոներ են գրանցվել:
Ինդիանայում և Կենտուկիում տորնադոների պատճառով վնասվել են էլեկտրահաղորդակցման լարերը, արմատախիլ են եղել ծառեր, և պատճառվել է գույքային վնաս: Իսկ Միսիսիպիում տեղի ունեցած տորնադոն հարվածել է մի տան, որտեղ այդ պահին եղած մարդը տորնադոյի պատճառով կոտրել է ձեռքը:
Տորնադոներն այս եղանակին անսովոր են Ինդիանա և Կենտուկի նահանգներում, սակայն դրանք երբեմն գրանցվում են Միսիսիպիում: Օդերևութաբանները հայտնում են, որ տորնադոների առաջացման պատճառ է հանդիսացել տաք և խոնավ օդը: