Այսօր վաճառքի հանված գրքում ասվում է, թե Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդի ավագ որդին կարծում է, որ երկրի աղքատացած իշխանությունը կարող է փլուզվել, և որ իր երիտասարդ խորթ եղբայրը, ով ընտրվել է երկրի նոր առաջնորդ, միայն անվանական ղեկավար է:
Associated Press-ը հաղորդում է, որ Տոկիոյում ապրող լրագրող Յոջի Գոմիի գիրքն այսօր հանվել է վաճառքի: Լրագրողն ասում է, որ գիրքը հիմնված է այն էլեկտրոնային նամակների վրա, որոնք ինքն ու Կիմ Չեն Նամը երկար տարիներ գրել են միմյանց:
My Father, Kim Jong Il and Me վերնագրով գիրքը միանգամից հայտնվել է ուշադրության կենտրոնում, քանի որ դրա միջոցով կարելի է նոր պատկերացում կազմել այդ «գաղտնի» ընտանիքի մասին: Հիշեցնենք, որ Կիմ Չեն Իրի մահվանից հետո Հյուսիսային Կորեան ղեկավարում է նրա երիտասարդ որդին՝ Կիմ Չեն Ունը, ով շատ արագ ստացավ «գերագույն առաջնորդի» տիտղոսը: