Ադրբեջանի արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆրիդոն Տոդուայի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանն առաջարկում է Հարավային Կովկասում ստեղծել ազատ միջուկային գոտի: Այս մասին գրում է Грузия Online-ը:
Նախարարը քննարկման ժամանակ խոսել է Մեծամորի ԱԷԿ-ի մասին և նշել, որ այն «սպառնալիք է ամբողջ Կովկասի համար»:
Ադրբեջանը Վրաստանին առաջարկում է համատեղ ուժերով փակել Մեծամորի ԱԷԿ-ը: Վրաստանի փոխխոսնակը հավանություն է տվել Ադրբեջանի առաջարկին և խոստացել Թբիլիսի վերադառնալուց հետո հարցը բարձրացնել պետական ու հասարակական մակարդակներում։