Այսօր իսպանական Օվիեդո քաղաքում տեղի կունենա 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողներին` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին Աստուրիայի արքայազնի մրցանակներով պարգեւատրելու արարողությունը: Այս մրցանակը Իսպանիայում ամենահայտնի մարզական մրցանակն է: Լրատվական գործակալությունները հայտնում են, որ 23 ֆուտբոլիստներից միայն 9-ը կմասնակցեն պարգեւատրության արարողությանը: Օվիեդո են ժամանել Իկեր Կասիլյասը, Չավին, Պեպե Ռեյնան, Կառլոս Մարչենան, Ֆերնանդո Լյորենտեն, Խավի Մարտինեսը, Կառլես Պույոլը, Անդրեաս Ինյեստան, Սերխիո Բուսկետսը, Պեդրոն եւ Դավիդ Վիլյան, ինչպես նաեւ թիմի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն: Մյուս խաղացողներին Բարսելոնի եւ Ռեալի ղեկավարները թույլ չեն տվել մասնակցել այս միջոցառմանը, քանի որ թիմերը կարեւոր հանդիպումների են նախապատրաստվում: