Դանիայի հավաքականը շարունակում է իր անհաջող խաղերի շարքը` այս անգամ արտագնա խաղում զիջելով Պորտուգալիայի հավաքականին: Հաշիվը կարող էր եւ խոշոր լիներ, եթե պորտուգալացի Ռիկարդու Կարվալիուի հարվածով գնդակը չհայտնվեր իրենց իսկ դարպասում: Իսկ խաղն ավարտվեց պորտուգալացիների վստահ հաղթանակով` 3:1 հաշվով: Մյուս խաղում Կիպրոսը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց նորվեգացիներին: Այս փուլում իսլանդացիները խաղ չէին անցկացնում:
3 տուրից հետո այս խումբը վստահորեն գլխավորում է Նորվեգիայի հավաքականը` 9 միավոր, 4 միավոր ունի Պորտուգալիան, եւ երեք` Դանիան: