Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

Կանխամտածված սնանկության դեպքերը շատացել են

Կանխամտածված սնանկության դեպքերը ներկայումս մեծ թիվ են կազմում հանրապետությունում: Իրավաբանական անձինք, ովքեր պետությանը խոշոր գումարներ են պարտք, ուղղորդում են իրենց գործերն այնպես, որ դրանք գնան սնանկության, իրենք իրենց պարտավորությունները չկատարեն: Ամփոփելով անցած 2011 թվականը՝ լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին հայտնեց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը:

2011 թվականը նա բնորոշեց որպես ծանր տարի, ինչը պայմանավորեց նաև բռնագանձումների ծավալով: Եթե 2009 թվականին 6 մլրդ դրամի բռնագանձում է եղել, ապա այսօր դա ավելի քան կրկնապատկվել է, 2011 թվականը ԴԱՀԿ-ն ամփոփում է 4 մլրդ դրամի շեմը հատած: Գլխավոր հարկադիր կատարողը սա պայմանավորեց ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ:

Հարկադիր կատարման ծառայությունում ներկայումս բավական մեծ ծավալ են կազմում ինչպես պետավտոտեսչության, այնպես էլ բջջային օպերատորների մասով եղած գործերը, սակայն հայցի ապահովման փուլում պահանջատիրոջ կողմից գումարի վճարման դեպքերը տոկոսային հարաբերությամբ աճել են:

Ինչ վերաբերում է ԴԱՀԿ ծառայության կողմից ՀՀ գլխավոր դատախազությանն ուղարկված գործերին` 2010 թվականին ԴԱՀԿ ծառայությունը գլխավոր դատախազություն է ուղարկել 21 գործ, որից 11-ը քրեական գործեր են եղել, 2011-ին 35 դատական գործ է ուղարկվել դատախազություն, որից 17-ը` քրեական գործեր: Նշված 17 քրեական գործերից միայն 10-ը կանխամտածված սնանկության մասով են, ինչը, ԴԱՀԿ ծառայության պետի կարծիքով, բավական լուրջ ցուցանիշ է:

2011 թ. բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 14 մլրդ դրամի սահմանագիծը, հարուցվել է 91.604 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 83.310-ի դիմաց, աճը կազմել է 110%…

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 14.282.842.296 դրամ, նախորդ տարվա համեմատ բռնագանձված և վերականգնված 11.262.915.863 դրամ գումարի դիմաց… Աճը կազմել է 127 տոկոս, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 2.388.154.593 դրամ, նախորդ տարվա 1.727.849.463 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 138%, իրավաբանական անձանց օգտին՝ 7.803.317.338 դրամ, նախորդ տարվա 6.194.112.111 դրամ գումարի դիմաց, աճը՝ 126 %, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.582.672.582 դրամ, նախորդ տարվա 1.388.066.934 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 114%: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 19.016 վարույթ, նախորդ տարվա 19.510 վարույթների փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը հաշվետու տարում կազմել է 104.108, նախորդ տարվա՝ 68.258-ի փոխարեն, աճը կազմել է 153%…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում