Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Նոր տեղեկություններ Արաբկիրի կրակոցներից

Երեկ Արաբկիր համայնքում տեղի ունեցած կրակոցների առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից`հավելելով, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանությունը պարզել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել է «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ արձակված կրակոցներից:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին, ժամը 16.50-ին, «Նիկո» ՍՊԸ նախագահը դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ ժամը 16.30-ի սահմաններում մի քանի երիտասարդներ փորձել են մտնել Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել, որից հետո երիտասարդները սրահի դիմաց վիճաբանել են իր եղբորորդու հետ, իսկ 10 րոպե անց հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով վնասվել են սրահի պատուհանի ապակիները:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՊՍՄ» ատրճանակի 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 4 պարկուճ, 9 մմ տրամաչափի գնդակի 1 բեկոր և «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ դեպքի վայրից մոտ 70 մ հեռավորության վրա հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի կրակված 4 պարկուճ:

Նույն օրը, ժամը 18.45-ին, ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա Տիգրան Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի, այն է՝ խուլիգանություն, 4-րդ մասի համար նախատեսվում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով: 235 հոդվածը ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելն է, որի 1-ին մասով նախատեսվում է (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) պատիժ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում