Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրքական հետախուզությունը զգուշացրել է տեղի անվտանգության ուժերին, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի մարտիկները կարող են հարձակումներ գործել Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների՝ դեսպանատան և հյուպատոսարանների վրա։
Այսպիսի հրահանգ են ստացել Թուրքիայի բոլոր՝ 81 նահանգների անվտանգության ուժերը։ Թուրքական հետախուզությունը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ իրանցի հատուկջոկատայինները կտեղավորվեն 5 աստղանի հյուրանոցներում, և ոստիկանությունը պետք է ուշադրություն դարձնի դրա վրա։
Թուրքական հետախուզությունը հավելել է, որ իրանական կողմը Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ այդ օպերացիաներում կարող է ներգրավել նաև «Հըզբոլլահ» շիական արմատական շարժման զինյալներին։