Միջին քաշային կարգում WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամը Sportbox-ին տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է մենամարտել միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ.
«Հուսով եմ, որ Շտիգլիցի հետ հանդիպումը կկայանա: Մինչ այդ ցանկանում եմ անցկացնել ևս մեկ մենամարտ: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա մեր պրոմոութերները կսկսեն բանակցությունները: Այդ հանդիպումը հետաքրքրում է թե´ ինձ, թե´ բռնցքամարտի սիրահարներին»:
Աբրահամի պրոմոութեր Քրիս Մայերի կարծիքով Շտիգլիցի հետ Արթուրի մենամարտը հարող է կայանալ շատ մեծ համալիրում:
«Նրանք կարող են մենամարտել շատ մեծ համալիրում բայց ապրիլ ամսին Ռոբերտը պետք է մենամատի Միկկել Կասսլերի հետ, որից հետո հնարավոր կլինի հստակ տեղեկություն տալ Աբրահամ-Շտիգլից հանդիպման մասին»: