Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը տեղափոխվեց Իջևան

Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավոր Սամվել Մարդանյանը որոշում կայացրեց դատավարությունը տեղափոխել Տավուշի մարզ՝ Իջևան։

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, փորձ է արվում դատավարությունը անցկացնել աչքից հեռու, քանի որ այն հանրային վերահսկողության ներքո է:

Նա նշեց, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը բազմիցս սպառնացել է, որ դատավարությունը կտեղափոխի Տավուշի մարզ այն դեպքում, երբ տհաճ հարցեր էին հնչում, երբ իր համար ոչ ցանկալի փաստեր էին բացահայտվում, երբ բացարկ էին հայտնում դատավորին կամ դատախազին: «Նա դա գնահատում էր դատավարության ձգձգում, բայց դա նորմալ դատավարական գործընթաց է, որը պետք է իրականացվի: Ամեն բան ընթանում էր օրինականության շրջանակում, բայց նրա կողմից սպառնալիքները շարունակվում էին: Դատավորը դա իրականացրեց, որպեսզի դատաքննությունը չընթանա այն ուղով, որ կարող էր լինել արդարության դեպքում»,- ասաց Արտակի քույրը:

Ծովինար Նազարյանի հավաստիացմամբ՝ այս որոշումը կխաթարի արդար դատավարությունը մի քանի պատճառներով: «Առաջինը՝ գործով մի քանի վկաներ Իջևանից են, և նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելը հեշտ է Իջևանում, և առավել հեշտ է դատավարությունը սխալ ուղղությամբ տանելը: Երկրորդը՝ Իջևանում դատերը նշանակվում են ժամը 14.00-ից, այսինքն՝ երեք-չորս ժամ է շարունակվում դատական նիստը՝ ավելի կարճ: Իջևանում նաև կլինեն շատ բացակայություններ, որոնց դեպքում դատական նիստը կհետաձգվի»,- մտահոգություն հայտնեց Արտակ Նազարյանի քույրը՝ հավելելով, թե դատավորը նաև հույս ունի, որ կպակասի ուշադրությունը այս դատավարության նկատմամբ:

Ծովինար Նազարյանը նշեց, որ դատավարության մասնակիցները, վկաները հիմնականում Երևանից և մերձակա մարզերից են, որոնց հարմար չէ ամեն դատական նիստի ժամանակ Տավուշի մարզ հասնելը: Դատավորի այս որոշումը Ծովինարը կապում է նաև նախորդ դատական նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ, սակայն հաստատում է, որ, միևնույն է, այս տեղափոխությունը պետք է տեղի ունենար, քանի որ շատ փաստեր էին սկսում ջրի երես դուրս գալ:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստի ընթացքում վկա Արման Մնացականյանը նշել է, որ ամբաստանյալները բռնություն են գործադրել Արտակ Նազարյանի նկատմամբ: Պաշտպանի հարցերից հետո վկան պարզաբանել է, որ Կիրակոսյանը ոլորել է Արտակ Նազարյանի պարանոցը: Վկայի պատասխանները խառնաշփոթ են առաջացրել դատական նիստի դահլիճում՝ մեղադրյալ Հարութիկ Կիրակոսյանի հարազատների և տուժողի հարազատների շրջանում: Նշենք, որ հաջորդ դատական նիստը, որին, հավանաբար, չեն մասնակցի նաև Արտակ Նազարյանի հարազատները, դատավոր Մարդանյանը նշանակել է հունվարի 24-ին:

Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի դիրքերում 2010 թվականին մահացած 30-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործով մեղադրվում են նրա հինգ ծառայակիցները։ Լեյտենանտի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որը, Ծովինար Նազարյանի համոզմամբ, փորձում են դակել և դատավճիռ կայացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում