Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ ՄԻՊ գրասենյակը կուժեղացվի

Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն համաձայնության են եկել Հայաստանում ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունների անցկացմանը նպաստելու նպատակով համատեղ ծրագիր իրականացնելու շուրջ:

1.7 մլն եվրո արժողությամբ այդ ծրագրով, որի ֆինանսավորումը ստանձնում է ԵՄ-ն, իսկ իրականացումը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, նախատեսվում է ամրապնդել քաղաքացիական հասարակության հմտությունները, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները, կատարելագործել ընտրությունների անցկացման տեխնիկական և մասնագիտական ունակությունները ինչպես ընտրական հանձնաժողովներում, այնպես էլ ոստիկանների շրջանում:

Առաջնահերթ է համարվում հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքի կատարելագործումը։

Թե 1.7 մլն եվրո դրամաշնորհից որքա՞նն է ուղղվելու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` գրասենյակի միջազգային համագործակցության և ռազմավարական զարգացման բաժնի ղեկավար Սիրանուշ Հարությունյանի փոխանցմամբ, առայժմ հստակ չէ։

Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ ծրագիրը կունենա երկու ուղղություն։ Առաջինով` 6 մարզերում կստեղծվեն Պաշտպանի գրասենյակի ներկայացուցչություններ։ Ծրագրի 2-րդ մասով` խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ օմբուդսմենի գրասենյակում կսկսի գործել արագ արձագանքման խումբ` հատուկ ընտրախախտումները արձանագրելու համար։

«Մարդու իրավունքների պաշտպանը ունենալու է արագ արձագանքման խումբ, համապատասխանաբար, որոնք ընտրություններից մեկ ամիս առաջ, ընտրություններին և ընտրություններից մեկ ամիս հետո մոնիթորինգ են իրականացնելու, պատասխանելու են ընտրություններին վերաբերող բողոքներին քաղաքացիներից եւ արագ արձագանքման ծառայություններ են մատուցելու»,- ասել է Հարությունյանը` շարունակելով. «Ինչպես դուք գիտեք, մեր գրասենյակում գործում է 116 անվճար հեռախոսահամարը, որին զանգելու դեպքում մեր արագ արձագանքման խումբը մեկնում է և տեղում, եթե որևէ խախտում է լինում, նախ` ֆիքսում է խախտումը, հետո փորձում է արձագանքել, լուծել, եթե դա մտնում է մեր մանդատի մեջ»։

Հարցին, թե ի՞նչին է օժանդակելու դրամաշնորհը, եթե արդեն գործում է Պաշտպանի արագ արձագանքման խումբը, Ս. Հարությունյանը պատասխանել է, որ հատուկ ընտրությունների համար մեծացվելու են Պաշտպանի գրասենյակի ռեսուրսները:
«Դրամաշնորհով մենք ունենալու ենք ավելի շատ մարդկային ռեսուրսներ, ինչպես նաև տեխնիկական զննումն է ավելի շատ լինելու։ Մենք ունենալու ենք Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը, դրան միանալու են մոտավորապես 20 փորձագետներ, որոնք մոնիթորինգն են իրականացնելու, պատասխանելու են քաղաքացիների կողմից ընտրություններին վերաբերող ցանկացած խնդիրների։

Նույնը լինելու նաև մարզերում` մարզերում արդեն գործելու է Մարդու իրավունքների պաշտպանի մարզային ներկայացուցչություններում աշխատող անձնակազմը»,- ասել է նա:

Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները, սակայն, սեփական նախաձեռնությամբ ընտրատեղամասեր չեն այցելի, միայն ընտրախախտումների մասին ահազանգի դեպքում տեղում կուսումնասիրեն իրավիճակը։

«Տեղամասեր հենց փաստացի միգուցե այցելություններ չլինեն, բայց հիմնականում լինելու է այսպես` եթե որևէ քաղաքացի զանգահարում է ու հայտնում է, որ այս-այս պայմաններում իրավունքները խախտվում են, կամ ինքը, ենթադրենք, ենթարկվում է բռնությունների, կամ այլ ինչ-որ խախտումներ, այդ դեպքում արագ արձագանքման խումբը անմիջապես հասնում է, և եթե մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ է մտնում, փորձում է աջակցել տվյալ քաղաքացուն», – մանրամասնել է Ս. Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում