Ռուսաստանը և Ֆրանսիան համատեղ կկառուցեն 2 «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրներ: Ինչպես հաղորդել է ИТАР-ТАСС-ը, այս մասին երկու երկրների նախագահների աշխատակազմերը տարածել են համատեղ հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ կառուցման ծրագիրն իրականացնելու են ռուսական «OCK» և ֆրանսիական «DCNS» ընկերությունները: «Երկու երկրների նախագահները նաև ողջունել են այս ծրագրի մեկնարկը, ինչը դրսևորում է Ռուսաստանի և Ֆրանսիայի պատրաստակամությունը` զարգացնել գործընկերությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ասված է հայտարարության մեջ: