Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, երեկ Պեկինի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայի էներեգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզի ինքնաթիռը, որը վերադառնում էր Ճապոնիայից: Ինչպես հայտնի է դարձել, չորս ժամ թռիչքից հետո օդանավում առաջացել է ճնշման անկում, որից հետո ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել: Ուղևորներից ոչ ոք չի տուժել: