Իռլանդական վիսկի արտադրղ վերջին անկախ գործարանը՝ Cooley-ը, 95 մլն դոլարով վաճառվել է ամերիկյան ալկոհոլային հսկա Beam ընկերությանը, որին արդեն պատկանում են Jim Beam-ը և Teacher’s Scotch-ը:
Ինչպես հաղորդում է The Financial Times թերթը, ընթացիկ տարում Beam-ը նախատեսում է Kilbeggan, Greenore, Connemara և Tyrconnell վիսկիներն արտադրող Cooley-ի զարգացման մեջ ներդնել 9 մլն դոլար:
«Իռլանդական վիսկին այս տարվա ամենալավ ալկոհոլային կատեգորիան է, նրա վաճառքն ավելացել է 11%-ով: Մենք տեսնում ենք՝ ինչ հեռանկարներ ունի իռլանդական վիսկին, ուստի կրկնակի գոհ ենք իրականացված գործարքից»,- թերթին հայտնել է Beam-ի թոփ մենեջեր Դոնարդ Գայնորը:
Cooley-ը, որը հիմնադրվել է 1987 թ. իռլանդացի ձեռնարկատեր Ջոն Տիլինգի կողմից, անցյալ տարվա ընթացքում վաստակել է 2.5 մլն եվրո մինչհարկային եկամուտ, իսկ ընկերության հասույթը կազմել է 15.9 մլն եվրո: Չնայած բիզնեսի ոչ այնքան մեծ ծավալներին՝ Beam-ի ղեկավարությունը համոզված է, որ Cooley-ի գլխավոր բրենդը՝ Kilbeggan վիսկին, բոլոր հնարավորություններն ունի երկրորդ Jameson դառնալու համար: